Եվրամիությանն անդամակցելու դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի շուրջ 23%-ը․ ՌԴ Անվտանգության խորհուրդ
Եվրամիությանն անդամակցելու դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի շուրջ 23%-ը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Ամենահամեստ և պահպանողական հաշվարկներով՝ ԵՄ-ին միանալը Հայաստանի համար կարժենա ՀՆԱ-ի մոտ 23%-ը։ Աշխատաշուկայի զանգվածային կրճատումն ու գնաճի տեմպերի աճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման։ Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով, սպասվում է նաև էներգակիրների գների թռիչքաձև աճ»,- ասել է Շևցովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։


