ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու բանաձևերը

Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու բանաձևերը

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում պատգամավորները մերժել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու երկու բանաձևը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բանաձևում Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննադատության է ենթարկվում կառավարման ոճի և մի շարք որոշումների համար, ինչպես նաև նրանից պահանջում են վայր դնել լիազորությունները։

Առաջին բանաձևի նախաձեռնողները նշել են, որ Եվրամիությունն առանցքային հարցերի լուծման հարցում այժմ ավելի թույլ է թվում, քան երբևէ «Եվրահանձնաժողովի ղեկավարի համակարգված անարդյունավետության պատճառով»: Նրանք նաև մատնանշել են Ֆոն դեր Լայենի կայացրած որոշումների թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունը, նրան մեղադրել են խոսքի ազատությունը ճնշելու և լիազորությունները գերազանցելու համար: Բանաձևին կողմ է քվեարկել 179 մարդ, դեմ է արտահայտվել 378-ը, իսկ 37-ը նախընտրել է ձեռնպահ մնալ:

Երկրորդ բանաձևը պարունակել է առանց համապատասխան լիազորությունների գործարքներ կնքելու մեղադրանքներ։ Այդ փաստաթղթին կողմ է քվեարկել 133 պատգամավոր, դեմ՝ 383, իսկ 78-ը ձեռնպահ է մնացել:

 

  • Կիսվել: