երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եվրախորհրդարանում կարծում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար կազդեն ԵՄ-ի տնտեսության վրա

Եվրախորհրդարանում կարծում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար կազդեն ԵՄ-ի տնտեսության վրա

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը «ոչ բավականաչափ» Է համարել Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները Ռուսաստանի բանկերի նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, սակայն նախազգուշացրել Է, որ դրանք որոշակի հետեւանքներ կունենան Եվրոպայի տնտեսության համար:

Այդ կարծիքը նա հայտնել Է մարտի 3-ին Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորմանը տված հարցազրույցում։
 
«Մինչեւ հիմա ընդունված միջոցները բավական չեն լինի, եւ դրանք նաեւ հետեւանքներ կունենան մեզ համար ԵՄ-ում»,- նշել Է Վեբերը: Ըստ որում նա ընդգծել Է, որ Եվրամիության ղեկավարները պետք Է ազնիվ լինեն ժողովրդի առջեւ:
 
«Պատժամիջոցները եւ պատերազմի մյուս հետեւանքներն ինչ-որ բան կարժենան: Էներգակիրների եւ սննդամթեքի գները կաճեն: ԵՄ-ում արտադրությունն արդեն սահմանափակվել Է»,- ամփոփել Է քաղաքական գործիչը:
 
Այնուամենայնիվ նա կոչ Է արել ընդլայնելու սահմանված հակառուսական պատժամիջոցները: «Նախորդ SWIFT -պատժամիջոցները կարող են զգալիորեն ընդլայնվել, հատկապես մնացած խոշոր բանկերի եւ այլ հատվածների նկատմամբ»,- եզրակացրել Է Վեբերը:
 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության մասին դիմումի: Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է եւ դենացիֆիկացիան: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանում են ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: