երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան այցելել է Կիեւ։

Կիեւի կայարանում Մետսոլային ընդունելու լուսանկարը հրապարակել է նրան դիմավորած Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։

«Այսօր Ուկրաինան նշում է Եվրոպայի օրը։ Մեր երկիրն ամեն օր հաստատում է իր նվիրվածությունը դեմոկրատիայի արժեքներին եւ իդեալներին։ Իդեալներ եւ արժեքներ, որոնց համար պայքարում է քաջ, խիզախ եւ անկոտրում ուկրաինացի ժողովուրդը։ Ազատ լինելու իրավունքի համար։ Իր անկախության եւ ինքնիշխանության համար։ Եվ այս կարեւոր օրը ուրախ եմ Կիեւում ողջունել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլային»,- գրել է Ստեֆանչուկը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: