երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եվրահանձնաժողովի ղեկավարը Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ մնացել է առանց աթոռի

Եվրահանձնաժողովի ղեկավարը Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ մնացել է առանց աթոռի

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Թուրքիայի նախագահի Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ մնացել է առանց աթոռի, հայտնում է The Washington Post-ը:

Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելին բազկաթոռ են տրամադրել Էրդողանի կողքին, իսկ ֆոն դեր Լեյենը ստիպված է եղել նստել բազմոցին: Նշվում է, որ ըստ դիվանագիտական արարողակարգի, նման հանդիպումների ժամանակ բազմոցը նախատեսված է թարգմանիչների ու հանդիպման մասնակից երկրորդ դեմքերի համար:

Ապրիլի 6-ին լրատվամիջոցները հաղորդեցին Կատար այցելած ուկրաինական պատվիրակության թույլ տված դիվանագիտական ​​արարողակարգի խախտման մասին: Կատարի ղեկավարության կազմակերպած ընդունելության ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և արտգործնախարար Դմիտրի Կուլեբան նստել են ոտքը ոտքին գցած ու ցուցադրել իրենց կոշիկների ներբանները: Արաբական երկրներում դա համարվում է վիրավորանք: Բացի այդ, պատվիրակության կազմում ներառված կնոջ հագուստն էլ ծնկից վեր է եղել, ինչը դարձյալ անընդունելի է տարածաշրջանում:

  • Կիսվել: