կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եվգենի Սատանովսկին մեկնաբանել է Զախարովային վիրավորելու պատճառով «Սոլովյով LIVE» ալիքից իր հեռացումը

Եվգենի Սատանովսկին մեկնաբանել է Զախարովային վիրավորելու պատճառով «Սոլովյով LIVE» ալիքից իր հեռացումը

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «միանգամայն ճիշտ» է վարվել, երբ «Սոլովյով LIVE» ալիքից հեռացրել է արևելագետ Եվգենի Սատանովսկուն՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հասցեին արված արտահայտությունների համար։ Այս մասին «Ֆոնտանկա»-ին ասել է ինքը՝ Եվգենի Սատանովսկին։

«Վոլոդյան գրել է ամեն ինչ և դրա իրավունքն ունի: «Թերևս, ափսոսում եմ, որ դա համընկել է նրա 60-ամյակի հետ, բայց դա միանշանակ միտումնավոր չի եղել, պատահական է ստացվել»,- ասել է նա։

Եվգենի Սատանովսկին հիշեցրել է, որ իր երիտասարդության տարիներին աշխատել է «Մուրճ և մանգաղ» մետաղագործական գործարանի թեժ արտադրամասում։

«Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսին է իմ կենսագրությամբ մարդու բառապաշարը»: - նշել է նա։

Արևելագետն իրեն համեմատել է նաև քաղաքական գործիչ Վիկտոր Չեռնոմիրդինի հետ, որը դանդաղ էր խոսում, քանի որ թարգմանում էր «բանավոր ռուսերենից ընդունված ռուսերենի»։

«Ինձ համար շատ ավելի հեշտ է խոսել բանավոր ռուսերենով, ես չեմ հայհոյում  դրանով, այլ խոսում եմ: Իմ այս սովորությամբ, ես ոչ մի հայհոյանք չեմ ասել որևէ մեկի, հատկապես՝ տիկնոջ  մասին»,- հավելել է Սատանովսկին։

«Մարդիկ սովոր չեն այն փաստին, որ Ռուսաստան կոչվող երկրում իրենց արածը կարելի է բնութագրել ոչ այնպես, ինչպես կցանկանային: Բայց դա եղել է հնարավորինս մեղմ, քաղաքավարի և քաղաքակիրթ: Բայց միևնույն ժամանակ, իհարկե, Վլադիմիր Ռուդոլֆովիչը միանգամայն ճիշտ է վարվել, սրանք են խաղի կանոնները»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Սատանովսկին ուղիղ եթերում անպարկեշտ արտահայտություններ էր օգտագործել  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հասցեին։ Այս դեպքից հետո Վլադիմիր Սոլովյովը, որի  հետ Սատանովսկին համագործակցում էր, որոշել է աշխատանքից հեռացնել փորձագետին՝ ներողություն խնդրելով նաև ՌԴ ԱԳՆ-ից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: