ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Euractiv․ Եվրահանձնաժողովը պատրաստում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործման սահմանափակումներ

Euractiv․ Եվրահանձնաժողովը պատրաստում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործման սահմանափակումներ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախատեսում է սեպտեմբերին հայտարարել սոցիալական ցանցերից օգտվելու համար համաեվրոպական տարիքային սահմանափակումներ սահմանելու ծրագրերի մասին։ Այդ մասին Euractiv պորտալը հայտնել է՝ հղում անելով աղբյուրներին։

Պորտալի տվյալներով՝ ֆոն դեր Լայենը համապատասխան նախաձեռնությունը կարող է ներկայացնել սեպտեմբերի 16-ին՝ Եվրամիությունում իրավիճակի վերաբերյալ իր ամենամյա ուղերձի ընթացքում։ Ակնկալվում է, որ խոսքը կվերաբերի համաեվրոպական կանոնների մշակմանը, որոնք թվային հարթակներին կպարտավորեցնեն թույլ չտալ սահմանված տարիքին չհասած երեխաների կողմից հաշիվների ստեղծումը։ Ինչպես նշում է Euractiv-ը, նախաձեռնության վերջնական ձևաչափը դեռ որոշված չէ։ Մասնավորապես, Եվրահանձնաժողովը դեռ չի որոշել, թե ինչ նվազագույն տարիք է առաջարկվելու, և արդյոք կկիրառվեն տարիքի պարտադիր ստուգման կամ ծնողական համաձայնության մեխանիզմներ։ Պորտալի աղբյուրները հայտնել են, որ համացանցում երեխաների պաշտպանության հարցերով փորձագիտական խմբի առաջարկությունները պետք է ներկայացվեն հուլիսի 13-ին և հիմք դառնան ապագա օրենսդրական առաջարկների համար։

Պորտալը նշում է, որ անչափահասների առցանց պաշտպանության հարցը դարձել է ֆոն դեր Լայենի երկրորդ ժամկետի առանցքային առաջնահերթություններից մեկը։ ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Դանիան և Հունաստանը, արդեն մշակում են երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման սեփական սահմանափակումները։ Ավստրալիան աշխարհում առաջինն է սահմանել 16 տարեկանից ցածր անձանց համար խոշորագույն սոցիալական ցանցերում գրանցվելու արգելք։

  • Կիսվել: