ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե Զելենսկին պայմանագիր չկնքի ՌԴ նախագահի հետ, ապա նա ստիպված կլինի կապիտուլյացիայի ակտ ստորագրել․ Լուկաշենկո

Եթե Զելենսկին պայմանագիր չկնքի ՌԴ նախագահի հետ, ապա նա ստիպված կլինի կապիտուլյացիայի ակտ ստորագրել․ Լուկաշենկո

Եթե Զելենսկին պայմանագիր չկնքի ՌԴ նախագահի հետ, ապա նա ստիպված կլինի կապիտուլյացիայի ակտ ստորագրել։ Այս մասին Ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ըստ նրա՝ ներկա իրավիճակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար լավագույն լուծումը կլիներ Ռուսաստանի հետ պայմանագրի ստորագրումը, հակառակ դեպքում Ուկրաինային մոտալուտ կապիտուլյացիա է սպառնում:

"Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է, ես դա հաստատ գիտեմ, պայմանագրի միանգամայն ընդունելի տարբերակ։ Եվ այսօր դեռ հնարավոր է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ պայմանավորվի և Զելենսկին Պուտինի հետ ստորագրի այդ պայմանագիրը։ Եթե Զելենսկին դրան չգնա, ապա, հավատացեք, նա ստիպված կլինի կարճ ժամանակում ստորագրել կապիտուլյացիայի մասին ակտը", - հայտարարել Է Լուկաշենկոն։

Լուկաշենկոյի կարծիքով՝ Ռուսաստանն այս իրավիճակում չի պարտվի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: