շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև

Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև

Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, ապրիլի 23-ին Բաքվում՝ միջազգային համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով՝ խոսքը ոչ թե միջնորդության, այլ զուտ բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին է։

Վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող աշխատանքները՝ Ալիևը նշել է՝ երբ Երևանն ու Բաքուն մենակ ենք շփվում, և ոչ ոք չի ցանկանում իրավիճակն օգտագործել իր քաղաքական նպատակների համար, վաղ թե ուշ կարողանում են համաձայնության գալ։

«Մենք հիմա սպասում ենք հայկական կողմի պատասխանին», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։

Երևանը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը։

  • Կիսվել: