երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Էստոնիան էլիտար զորքեր է տեղափոխում Ռուսաստանի սահմանի մոտ․ FT

Էստոնիան էլիտար զորքեր է տեղափոխում Ռուսաստանի սահմանի մոտ․ FT

Էստոնիան «ակտիվ պաշտպանության» ռազմավարությանն անցնելու շրջանակում իր էլիտար ստորաբաժանումները տեղափոխում է Ռուսաստանի հետ սահմանին ավելի մոտ տարածքներ։ Հոկտեմբերի 5-ին այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը։

««Ակտիվ պաշտպանության» արշավի շրջանակում Էստոնիան զորքերը տեղափոխում է Ռուսաստանին ավելի մոտ գտնվող տարածքներ», — նշված է հրապարակման մեջ։

Պարբերականի տվյալներով՝ էստոնական 1-ին բրիգադը նախատեսվում է տեղակայել ռուսական սահմանից մոտ 50 կմ հեռավորության վրա։ Քաղաքում կառուցվում են զինծառայողների մշտական տեղակայման համար նախատեսված օբյեկտներ։

Էստոնիայի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ 1-ին հետևակային բրիգադի կազմում ընդգրկված են ինչպես Տապայում (շտաբ, Սկաուտական գումարտակ, հրետանի, հակաօդային պաշտպանություն), այնպես էլ Յիհվիում (հետևակային «Կալև» և «Վիրու» գումարտակներ) տեղակայված ստորաբաժանումները։ Տեղաբաշխումը ենթադրում է բրիգադի հիմնական ուժերի կենտրոնացում արևելյան սահմանների անմիջական հարևանությամբ։

Զորքերի վերատեղաբաշխմանը զուգահեռ՝ Էստոնիան ձեռնամուխ է եղել սահմանամերձ տարածքների մասշտաբային ինժեներական ամրապնդմանը։ Estonian World պորտալի տեղեկություններով՝ հանրապետությունն սկսել է առաջին բետոնե բունկերների տեղադրումը հարավարևելյան սահմանին։ Այս աշխատանքներն իրականացվում են «Բալթյան պաշտպանական գիծ» տարածաշրջանային խոշոր նախագծի շրջանակում։

  • Կիսվել: