շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ես կկանխեմ Երրորդ համաշխարհային պատերազմը․ Թրամփ

Ես կկանխեմ Երրորդ համաշխարհային պատերազմը․ Թրամփ

Աշխարհը դեռ երբեք այսքան մոտ չի եղել Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը․

«Ես կկանխեմ երրորդ աշխարհամարտը, ես ճանաչում եմ բոլոր այդ մարդկանց», - ասել է նա։

Թրամփի կարծիքով՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն դարձել է թույլ և անարդյունավետ պետություն, որի կարծիքի հետ հաշվի չեն նստում համաշխարհային ասպարեզում:

Թրամփը հանդես է եկել այն պնդմամբ, որ Երրորդ համաշխարհային պատերազմը, (եթե այն սկսվի), կլինի մասշտաբային․

«Դա բոլորովին նույնը չի լինի, ինչ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներն էին։ Սա կլինի ավելի մասշտաբային՝ լիակատար ոչնչացմամբ»,- ասել է նա։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: