չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ես կարող էի ոչնչացնել Իրանը մեկ օրում. Թրամփ

Ես կարող էի ոչնչացնել Իրանը մեկ օրում. Թրամփ

«Եթե Իրանը չհրաժարվի միջուկային ծրագրից, ես կշարունակեմ հարվածել նրանց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ ինքը կարող էր Իրանը ոչնչացնել մեկ օրում, կարող էր 10 տարով անջատել նրանց էլեկտրականությունը...

«Նրանք չեն լքել բանակցությունների սեղանը։ Կանխատեսում եմ, որ նրանք կվերադառնան և մեզ կտան այն ամենը, ինչ ուզում ենք։ Ես ուզում եմ ամեն ինչ։ Ինձ պետք չէ 90 տոկոսը, ինձ պետք չէ 95 տոկոսը։ Ինձ պետք է ամե՛ն ինչ»,-նշել է նա։

Թրամփի խոսքով՝  Հորմուզի նեղուցը վճռորոշ նշանակություն ունի Ճապոնիայի համար. դրանով է անցնում նրանց ամբողջ նավթի մոտ 9 տոկոսը, իսկ Հարավային Կորեան ստանում է շուրջ 45 տոկոսը։

«Եվ, այնուամենայնիվ, այդ երկրները մեզ առանձնապես չեն օգնել։ Ես հարցնում եմ նրանց՝ իսկ դուք պատրաստվո՞ւմ եք օգնել։ Մենք մոտ 45,000 ամերիկացի զինծառայող ունենք Ճապոնիայում և մոտ 50,000՝ Հարավային Կորեայում։ Ի վերջո, բենզինի և նավթի գները կընկնեն։ Դա կարող է անմիջապես չլինել, բայց հենց որ իրավիճակը հանգուցալուծվի, գները կիջնեն»,-իր խոսքը եզրափակել է ԱՄՆ նախագահը:

  • Կիսվել: