ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ես հասկանում եմ Զելենսկու հիասթափությունը, սակայն հակամարտությունը չպետք է դուրս գա Ուկրաինայի սահմաններից. Ստոլտենբերգ

Ես հասկանում եմ Զելենսկու հիասթափությունը, սակայն հակամարտությունը չպետք է դուրս գա Ուկրաինայի սահմաններից. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ասել է, որ հասկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ուկրաինացի ժողովրդի հիասթափությունը, սակայն նշել է, որ դաշինքի համար կարևոր է խուսափել իրավիճակի էսկալացիայից, գրում է korrespondent.net-ը:

Ստոլտենբերգը հավաստիացրել է, որ դաշինքն աջակցում է Ուկրաինային և միևնույն ժամանակ զգուշացում արել հակամարտության ընդլայնման դեմ։

«Մենք մեծացրել ենք մեր ռազմական և ֆինանսական աջակցությունը. Գերմանիան առանցքային դեր է խաղում այդ ջանքերում»,- ասել է նա։

Նաև «աննախադեպ պատժամիջոցների» պատճառով Ռուսաստանը, նրա խոսքով, պետք է «բարձր գին» վճարի պատերազմի համար։

«Ես հասկանում եմ նախագահ Զելենսկու և ուկրաինացի ժողովրդի հիասթափությունը, քանի որ նրանք դարձել են նախագահ Պուտինի զավթիչ զորքերի հետ դաժան, անիմաստ պատերազմի զոհերը», - հավելել է Ստոլտենբերգը։

Միաժամանակ, ըստ նրա, անհրաժեշտ է ապահովել, որ այս հակամարտությունը դուրս չգա վերահսկողությունից և չանցնի Ուկրաինայի սահմաններից դուրս:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: