երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երուսաղեմում՝ Քնեսեթի շենքի մոտ երեկ առնվազն 50 հազար ցուցարար էր հավաքվել

Երուսաղեմում՝ Քնեսեթի շենքի մոտ երեկ առնվազն 50 հազար ցուցարար էր հավաքվել

Առնվազն 50,000 ցուցարար է հավաքվել  Երուսաղեմում Քնեսեթի շենքի մոտ երեկվա զանգվածային ցույցին մասնակցելու համար, որը նվիրված էր  Գազայում մնացած 133 պատանդների գերության վեց ամսին, ասել է միջոցառումը կազմակերպած Պատանդների և անհայտ կորած ընտանիքների ֆորումի ներկայացուցիչը, հաղորդում է Times of Israel-ը:

Ինչպես նշում է լրատվամիջոցը, ցուցարարները խանգարել են Երուսաղեմի քաղաքապետ Մոշե Լիոնի ելույթին։

Նրանք խլացրել են նրա ելույթը՝ վանկարկելով «Անհապաղ գործարք կնքեք»՝ նկատի ունենալով պատանդներին ազատելու գործարքը։

  • Կիսվել: