հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երուսաղեմում հազարավոր ակտիվիստներ պահանջել են  Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնել և Գազայի հատվածից պատանդներին ազատ արձակելու անհապաղ գործարք կնքել

Երուսաղեմում հազարավոր ակտիվիստներ պահանջել են Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնել և Գազայի հատվածից պատանդներին ազատ արձակելու անհապաղ գործարք կնքել

Հազարավոր ակտիվիստներ կիրակի երեկոյան հավաքվել են Երուսաղեմում՝ խորհրդարանի շենքի մոտ (Քնեսեթ)՝ պահանջելով Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնել և Գազայի հատվածից պատանդներին ազատ արձակելու անհապաղ գործարք կնքել, հայտնում է Ynet պորտալը։

Պորտալի տվյալներով՝ ցույցին մասնակցում է մոտ 100 հազար մարդ, որն այսպիսով դարձել է ամենախոշորը Երուսաղեմում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր:

The Jerusalem Post-ը նշում է, որ ակտիվիստներն ունեն երեք հիմնական պահանջ՝ արտահերթ ընտրություններ՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցից առաջ, պատանդների վերաբերյալ գործարք և վերջերս հայտարարված Քնեսեթի արձակուրդի դադարեցում։ Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ խորհրդարանը պետք է շարունակի աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ պատանդներն ազատ չեն արձակվել, իսկ հակամարտության պատճառով տեղահանված հազարավոր իսրայելցիներ չեն վերադարձել իրենց տները:

Նշում է, որ բողոքի ակցիան ուղեկցվել է ճանապարհների փակմամբ, կրակ վառելով և ոստիկանների հետ բախումներով, որոնք հատուկ միջոցներով ցրում են ամբոխը, այդ թվում՝ ջրցան մեքենաներով։

  • Կիսվել: