կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երրորդ օրն է՝ հրշեջներին չի հաջողվում հանգցնել Բորժոմիում բռնկված հրդեհը

Երրորդ օրն է՝ հրշեջներին չի հաջողվում հանգցնել Բորժոմիում բռնկված հրդեհը

Բորժոմիում սահմանային ոստիկանության ուղղաթիռը ներգրավվել է անտառում բռնկված հրդեհի մարմանը։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստաի ՆԳ նախարարության Արտակարգ Իրավիճակների կառավարման ծառայությունը, գրում է jnews.ge-ն: 

«ՆԳՆ հրշեջ-փրկարարական ուժերի առաջին արձագանքման խմբերը ծխի մասին հաղորդում ստանալուց անմիջապես մեկնել են Բորժոմիի մունիցիպալիտետի Քվաբիսխևի գյուղի մոտ գտնվող անտառ և սկսել են ակտիվորեն մարել կրակը։

Բարդ քարքարոտ տեղանքի պատճառով հրշեջ-փրկարարական տեխնիկան հնարավոր չի եղել մոտեցնել կրակին, և հրշեջ-փրկարարները ստիպված են եղել աշխատել անհատական ​​տեխնիկայով։ Բացի այդ, իրավիճակը բարդացրել է ուժեղ քամին։ Հաշվի առնելով հրդեհի տարածման վտանգը,Բոր որոշում է կայացվել մարման գործընթացում Թբիլիսիից լրացուցիչ խմբեր ուղարկել։

Հրշեջ-փրկարարները Մտկվարի գետի վրա ջրի պոմպեր են տեղադրել և մոտ մեկ կիլոմետր երկարությամբ բացել ջրատարները, ինչը զգալիորեն արագացրել է հրդեհի տեղայնացումը։

Այսօր առավոտյան հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը, տեղայնացման աշխատանքներին մասնակցում են ԱԻ կառավարման ծառայության 100 հրշեջ և փրկարար»,- նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: