երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանն ինքը պաշտոնապես չէր պաշտպանում Ղարաբաղը․ Ջաբարով

Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանն ինքը պաշտոնապես չէր պաշտպանում Ղարաբաղը․ Ջաբարով

Հայաստանի կողմից Ռուսաստանը դաշնակից չճանաչելը մեր երկրի հետ ձեռք ձեռքի տված քայլել չցանկանալն արդարացնելու փորձ է, հայտարարել է ՌԴ ներքին գործերին միջամտության կանխարգելման և պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը։

Հայաստանի կառավարության 2026−2031թթ. ծրագրում Ռուսաստանն այլևս ռազմավարական դաշնակիցների թվում չէ։ Երևանում դա «հիմնավորում» են նրանով, թե ՀԱՊԿ-ում իբր չեն կատարել իրենց անվտանգության պարտավորությունները 2021−23թթ. Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում։

Ջաբարովի խոսքով, նման հայտարարությունը ԵՄ-ի հետ կասկածելի կապերի ամրապնդումն ու հետագայում ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալը՝ հայկական տնտեսության համար մեծ կորուստներով, արդարացնելու փորձ է։ Սա սխալ է, հայտարարել է սենատորը։

Եթե խոսենք ըստ էության, գրել է Ջաբարովը իր թելեգրամ-ալիքում, ապա երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանն ինքը պաշտոնապես չէր պաշտպանում Ղարաբաղը և հենց այս հակամարտության կապակցությամբ օգնության համար պաշտոնապես չէր դիմել ՀԱՊԿ-ին։ Իսկ առանց պաշտոնական դիմումի ոչ ոք չի միջամտի։ Ի տարբերություն Ղազախստանում 2022 թվականի հունվարի իրադարձությունների, երբ նախագահ Տոկաևը պաշտոնապես օգնություն խնդրեց, և այն անմիջապես ցուցաբերվեց, ընդգծել է սենատորը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: