երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Երկրաշարժից հետո Թուրքիայում ավելի քան 8,5 հազար բնակիչ անօթևան է մնացել

Երկրաշարժից հետո Թուրքիայում ավելի քան 8,5 հազար բնակիչ անօթևան է մնացել

Իզմիրում ավելի քան 230 բազմահարկ շենքեր ամբողջությամբ ավերվել կամ լուրջ վնասներ են կրել ուժեղ երկրաշարժից, ասել է Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումը, հայտնում է Ria.ru-ն։

«Երկրաշարժից հետո ուսումնասիրվել է ավելի քան 34 հազար շենք: 231 շենք ամբողջությամբ ավերվել է կամ լուրջ վնասներ ստացել, 251 շենք միջին ծանրության է վնասվել, 1834-ը ՝ փոքր վնաս»- նշել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ երկրաշարժից հետո Իզմիրի ավելի քան 8,5 հազար բնակիչ այժմ անօթևան է մնացել և բնակվում է վրաններում: Նրանց համար 18 օրվա ընթացքում կկառուցվի տնակային ավան, իսկ մեկ տարվա ընթացքում`նոր բնակարաններ:

Ըստ վերջին տվյալների մահացածների թիվը կազմում է 116 հոգի։

  • Կիսվել: