ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երկրաշարժից ավերված տները կվերականգնվեն մեկ տարվա ընթացքում․ Էրդողան

Երկրաշարժից ավերված տները կվերականգնվեն մեկ տարվա ընթացքում․ Էրդողան

Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժերի հետևանքով ավերված շենքերը կվերակառուցվեն մեկ տարվա ընթացքում: Այս մասին այսօր Արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնակայանում հայտարարել է նախագահ Էրդողանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սա մեծ աղետ է, մենք հետևում ենք զարգացումներին։ Մեր նպատակն է վերակառուցել և վերականգնել այդ տները մեկ տարվա ընթացքում՛՛:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է գրեթե 32 հազար մարդ, վիրավորվել՝ մոտ 80 հազարը, ավերվել է ավելի քան 6,4 հազար շինություն։

 

  • Կիսվել: