Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մեկ մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել
Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ կին մահացել է, ևս 69 մարդ՝ վիրավորվել , X սոցիալական ցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Ցնցումները գրանցվել են ժամը 02:17-ին՝ թուրքական Մարմարիս հանգստավայրի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 67 կիլոմետր խորության վրա։
Նախարարի խոսքով՝ ցնցումները զգացվել են Մուղլա և մի շարք այլ նահանգներում։