կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երկրաշարժ Ինդոնեզիայում. կան մարդկային կորուստներ

Երկրաշարժ Ինդոնեզիայում. կան մարդկային կորուստներ

Ինդոնեզիայի արևելյան Պապուա նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով ժամը 13.28-ին (Երևանի ժամանակով ժամը 09.28-ին): Էպիկենտրոնը գտնվել է նահանգի մայրաքաղաք Ջայապուրից 1 կմ հարավ-արևմուտք՝ 10 կմ խորության վրա։ Ինդոնեզիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժի զոհ է դարձել չորս մարդ, հայտնել է Պապուա նահանգի Ջալապուր քաղաքի տարերային աղետների հետևանքների վերացման գործակալությունը (BPBD):

Խալիդը հավելել է, որ երկրաշարժի հետևանքները զգացվել են ամբողջ Ջայապուր քաղաքում: Վնասվել են բնակելի տներ և կառավարական շենքեր։

  • Կիսվել: