հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Երկիրը կդադարի զսպվածություն ցուցաբերել իր կղզիների վրա հարձակման դեպքում․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Երկիրը կդադարի զսպվածություն ցուցաբերել իր կղզիների վրա հարձակման դեպքում․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանը կդադարի զսպվածություն ցուցաբերել իրանական կղզիների դեմ ագրեսիայի դեպքում։ Այս մասին հայտարարել է հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Իրանական կղզիների տարածքի դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում մենք կդադարենք զսպված լինել։ Մենք կհրաժարվենք ամեն տեսակ զսպվածությունից և Պարսից ծոցը կլցնենք զավթիչների արյունով»,- գրել է նա X-ում։

Ղալիբաֆը հավելել է, որ «ամերիկացի զինվորականների արյունը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խղճի վրա»։

 

  • Կիսվել: