երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա

Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա

Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում։ Այս մասին ասել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարող են և պետք է ավելին լինեն, քան պաշտոնական փաստաթղթերում ամրագրված մակարդակն է, քանի որ երկու երկրների գործակցության հիմքում ընկած են բազմադարյա պատմական անցյալը, մշակութային սերտ կապերն ու ընդհանուր ավանդական արժեքները»,- հայտարարել է Զախարովան:

ԱԳՆ ներկայացուցիչը հատուկ ընդգծել է, որ Ռուսաստանը, ի թիվս այլ հարցերի, իր զգալի ավանդն է ներդրել նաև այն արյունալի հակամարտությունների հանգուցալուծման գործում, որոնք խլում էին Հայաստանի քաղաքացիների կյանքերը։

  • Կիսվել: