ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երիտասարդ հայ կնոջը 43 ժամ անց դուրս են բերել Թուրքիայում փլուզված շենքի տակից

Երիտասարդ հայ կնոջը 43 ժամ անց դուրս են բերել Թուրքիայում փլուզված շենքի տակից

Երեկ երիտասարդ հայ կին է փլատակների տակից ողջ դուրս բերվել։ Այս մասին հայտնում է պոլսահայ լրագրող, Թուրքիայում տպագրվող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով երկրաշարժի հետևանքով ստեղծված իրավիճակին։

«Հետզհետե հուսալքվում էինք, որ ողջ չի լինի, բայց 42-43 ժամ հետո ողջ դուրս եկավ։ Նրա ընտանիքի 3 անդամները նախապես փրկված էին»,- նշեց «Ակոսի» խմբագիրը։

Էստուկյանը նաև ասաց, որ հայ համայնքից հնարավոր նոր մահացածների մասին տվյալներ դեռ չկան։ Երեկվա փոխանցված տեղեկության համաձայն՝ 6 զոհ կա հայերի շրջանում։

  • Կիսվել: