երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Նորմանդիայի լողափերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

Նորմանդիայի լողափերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հուլիսի 26-ին հայտարարել է Ֆրանսիայի Նորմանդիա ափամերձ շրջանի լողափերը Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու մասին։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկը համալրվել է նոր օբյեկտով․ դրանք Նորմանդիայի այն լողափերն են, որտեղ դաշնակիցների զորքերը ափ իջան «D-Day»-ի ընթացքում», — ասված է X սոցիալական ցանցում կազմակերպության արած հրապարակման մեջ։

1944 թվականին «Օվերլորդ» գործողության շրջանակում հակահիտլերյան կոալիցիայի զորքերը ցամաքանցում են կատարել Նորմանդիայի ափերին։ Այս խոշոր դեսանտային գործողությունը, որին մասնակցել է դաշնակիցների 156-հազարանոց զորախումբը, պատմության մեջ է մտել որպես նացիստական Գերմանիայի դեմ Երկրորդ ճակատի բացում։

  • Կիսվել: