Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին այցելել Սպիտակ տուն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Էրդողանի առաջիկա այցը Վաշինգտոն տեղի է ունենում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի և Իրանի և Իսրայելի կողմից միմյանց տարածքների վրա հարձակումների ֆոնին, ինչը մտավախություն է առաջացրել Մերձավոր Արևելքում ավելի մեծ հակամարտության մոտենալու վերաբերյալ: