հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Էրդողանը Պուտինի հետ հանդիպումը «արդյունավետ» է որակել

Էրդողանը Պուտինի հետ հանդիպումը «արդյունավետ» է որակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդյունավետ է որակել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ունեցած հանդիպումը: Այս մասին նա գրել է  Տելեգրամի իր էջում:

՛՛Իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ բանակցություններից հետո մենք լքեցինք Սոչին՛՛,-նշել է Էրդողանը:

Երկու նախագահների մասնակցությամբ հանդիպումը տևել է մոտ երեք ժամ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև իրադրությունը Լեռնային Ղարաբաղում:

  • Կիսվել: