Էրդողանը նախատեսում է չորեքշաբթի այցելել երկրաշարժի գոտի
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է չորեքշաբթի այցելել ավերիչ երկրաշարժի գոտի, որը, ըստ վերջին տվյալների, խլել է մոտ 5500 մարդու կյանք, RIA Novosti-ին հայտնել է Անկարայի աղբյուրը։
«Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահը ծրագրում է այցելել այն շրջանները, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը: Երկրի համար այս ծանր օրերին մեզանից յուրաքանչյուրի սիրտը ցավում է, պարոն Նախագահը տեղում կծանոթանա իրավիճակին և կտա ցուցումներ»,- ասել է աղբյուրը։


