հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունների դեմ

Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունների դեմ

Իսրայելը կառավարվում է ֆաշիստական ​​մտածելակերպով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք կրկին ականատես եղանք, թե ինչպես է Իսրայելը կառավարվում ֆաշիստական ​​մտածելակերպով. իսրայելական ուժերը հարձակվեցին Գազա մարդասիրական օգնություն հասցնող «Գլոբալ համերաշխության նավատորմի» վրա, և դա արեցին միջազգային ջրերում։

Ես խստորեն դատապարտում եմ քառասուն տարբեր երկրների քաղաքացիներից բաղկացած նավատորմի ուղևորների նկատմամբ ծովահենության և ավազակության այս ակտը։ Այսօր ես կրկին վերահաստատում եմ Թուրքիայի աջակցությունը Գազայի ժողովրդին և նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնում Գազային։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերջապես միջոցներ ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունների դեմ, որոնք անտեսում են միջազգային իրավունքն ու նորմերը»։

  • Կիսվել: