երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էրդողանը հույս ունի Պուտինի հետ հանդիպել սեպտեմբերին

Էրդողանը հույս ունի Պուտինի հետ հանդիպել սեպտեմբերին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել սեպտեմբերին: Այդ մասին նա նշել է Հունգարիայից վերադառնալու ժամանակ, գրում է ermenihaber.am-ը:

«Սեպտեմբերին Հնդկաստանում տեղի կունենա մեծ քսանյակի գագաթնաժողովը, իսկ ԱՄՆ-ում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Եթե այս լարված գրաֆիկում մենք հնարավորություն գտնենք, ապա դեմ առ դեմ կհանդիպենք և կխոսենք պարոն Պուտինի հետ: Մեր նպատակը Ռուսաստանի դրական վերաբերմունքն է հացահատիկի գործարքին»,- ասել է նա:

Օգոստոսի 2-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի մասին թուրքական կողմից հաղորդագրության մեջ նշվել է, որ «կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցի մասին»։

 

  • Կիսվել: