հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Էրդողանը հայտնել է, որ Ուկրաինայի հարցում խաղաղ լուծում է փնտրում թե՛ Պուտինի, թե՛ Զելենսկու հետ

Էրդողանը հայտնել է, որ Ուկրաինայի հարցում խաղաղ լուծում է փնտրում թե՛ Պուտինի, թե՛ Զելենսկու հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ շարունակում է շփումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման նպատակով։ Այս մասին նա լրագրողներին ասել է ինքնաթիռում, Եգիպտոսից վերադառնալիս։

«Մենք կարող ենք նորից փորձել եւ խաղաղության դուռ բացել [Ուկրաինայի հակամարտության համատեքստում]՝ կառավարելով արդյունքի ուղղված եւ արտաքին ազդեցությունից ազատ գործընթացները։ Մենք շարունակում ենք այդ որոնումները ինչպես պարոն Պուտինի, այնպես էլ պարոն Զելենսկու հետ շփումների ընթացքում։ Մենք սկզբից եւեթ ընդգծում ենք, որ խաղաղությունը պատերազմից լավ է, եւ ձգտում ենք անել մեր բոլոր քայլերն այդ ընկալմամբ։ Եթե մենք խաղաղություն ենք ուզում, անպայման կգտնենք դրան հասնելու միջոցը»,- Էրդողանին մեջբերել է TRT հեռուստաալիքը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: