ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էրդողանը հանդիպել է Աբրամովիչի հետ

Էրդողանը հանդիպել է Աբրամովիչի հետ

Ստամբուլում ռուս–ուկրաինական պատվիրակությունների հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարճ հանդիպում է ունեցել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ։

Թուրքական Sonhaber կայքի փոխանցմամբ՝  Ստամբուլի Դոլմաբահչե պալատում, որտեղ գտնվում է նախագահ Էրդողանի ստամբուլյան գրասենյակը, ռուս–ուկրաինական պատվիրակությունների հանդիպումից առաջ նախագահ Էրդողանը հանդիպել է Ռոման Աբրամովիչի հետ։

Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառում, որ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը հանդիսանում է Ուկրաինայի եւ ՌԴ–ի միջեւ ոչ պաշտոնական միջնորդներից մեկը։

Արեւմուտքում ՌԴ օլիգարխների դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո Աբրամովիչի գերթանկարժեք զբոսանավերը խարիսխ են գցել Թուրքիայի ափերին։

  • Կիսվել: