հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Էրդողանը ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը

Էրդողանը ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակության հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից:

«Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչեի գրասենյակում ընդունել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Գազայում տիրող իրավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: