կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էրդողանը Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական աջակցության տրամադրումը սադրանք է անվանել

Էրդողանը Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական աջակցության տրամադրումը սադրանք է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանք է անվանել Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի մտադրությունը։

«Այն, ինչ անում է Ֆրանսիան, սադրանք է։ Նա պետք է իմանա, որ ոչ թե ծառայություն է մատուցում Հայաստանին, այլ հակառակն է անում։ Նախկինում Ֆրանսիան մեծ աջակցություն էր ցուցաբերում Հայաստանին։ Ի՞նչ արդյունք են նրանք ստացել։ Ոչ մի»,- ​​ասել է Էրդողանը լրագրողներին Հունաստանից վերադառնալուց հետո, որտեղ նա պաշտոնական այցով այցելել էր դեկտեմբերի 7-ին: Էրդողանի հայտարարությունները մեջբերում է Anadolu գործակալությունը։

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի մաս է կազմում։ «Ոչ մի արդյունք [խմբի աշխատանքից] չկա, և նման իրավիճակում դա կրկին հրահրում է Հայաստանին։ Ոչ մի արդյունք նրանից, որ դու զրահափոխադրիչներ եք ուղարկում, չի լինի։Որովհետև հիմա կա Ադրբեջան, որն ավարտեց օկուպացիան իր տարածքում։ Լեռնային Ղարաբաղում հակամարտության արդյունքն ակնհայտ է։ Հայաստանի ղեկավարությունը պետք է դասեր քաղի ոչ վաղ անցյալից և չտրվի այս սադրանքներին։ Հայաստանի շահերից է բխում օգտագործել խաղաղության հնարավորությունը և չընկնել Հայաստանին ապակողմնորոշող երկրների ծուղակը։ Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունները լավագույն տարբերակն են Հայաստանի համար։ Նրանք, ովքեր զենք են դնում Հայաստանի ձեռքը, վատ ծառայություն են մատուցում նրան»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: