Էրդողանը և Թրամփը Անկարայում կքննարկեն F-35 ծրագիրը և պատժամիջոցները
Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը կքննարկեն պաշտպանական համագործակցությունը, այդ թվում՝ F-35 կործանիչների ծրագիրը, պատժամիջոցները և թուրքական KAAN կործանիչի շարժիչների մատակարարումը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական կառավարության աղբյուրը։
«Բանակցությունները կկենտրոնանան պաշտպանական արդյունաբերության համագործակցության, F-35 ծրագրի, CAATSA պատժամիջոցների (ԱՄՆ-ի կողմից «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենք – խմբ.), KAAN շարժիչների և տարածաշրջանային անվտանգության հարցերի վրա», – ասել է Ֆիրաթը։
Գործակալության տվյալներով՝ Թրամփը կժամանի Անկարա հուլիսի 6-ին և պաշտոնական դիմավորման արարողությունից հետո նախագահական համալիրում բանակցություններ կվարի Էրդողանի հետ։ Առաջնորդները նաև կքննարկեն Սիրիայում ստեղծված իրավիճակը, Անկարայի ակնկալիքները Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և քրդական աշխարհազորայինների դեմ պայքարի վերաբերյալ, տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը, Գազայի հատվածում հակամարտությունը, իրանա-իսրայելական լարվածությունը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Սև ծովում անվտանգությունը և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությունը։



