երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էրդողանը ցավակցել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդին

Էրդողանը ցավակցել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը ցավակցել է Հանիյեին ապրիլի 10-ին Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածի արևմտյան մասում գտնվող «Eş-Şati» փախստականների ճամբարի ռմբակոծման հետևանքով 3 որդու և 3 թոռան մահվան կապակցությամբ։ Էրդողանն ընդգծել է, որ Իսրայելը Գազայում իրականացրած հանցագործությունների համար պատասխան է տալու օրենքի առաջ։
 

Հանիյեի հետ ցավակցական հեռախոսազրույցներ են ունեցել նաև Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայությունը» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

 

  • Կիսվել: