Էրդողանը ազնիվ է որակել իր հարաբերությունները Ռուսաստանի և Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունները որակել է ազնիվ և հարգալից: Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։
«Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ունենք հարգանք, վստահություն։ Իսկ իմ հարաբերությունները պարոն Պուտինի հետ հիմնված են ազնվության վրա»,- ընդգծել է Թուրքիայի առաջնորդը։
Թուրք առաջնորդը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարին առաջարկել է հանդիպում անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի նախագահների հետ։ Եվ նա խոստովանել է, որ Իրանը կարող է միանալ նախատեսված բանակցություններին։
«Մենք ասում ենք՝ թող Ռուսաստան-Թուրքիա-Սիրիա միավորվեն եռյակում։ Թող Իրանը նույնպես միանա, եկեք մեր բանակցություններն այսպես վարենք, տարածաշրջանում խաղաղություն լինի»,- ասել է Էրդողանը։


