Էրդողանն ու Զելենսկին կընդլայնեն համագործակցությունը անվտանգության ոլորտում
Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Եվրոպայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Եվրոպայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Նա ընդգծել է, որ համատեղ և համակարգված քայլերը կարևոր են համաշխարհային անվտանգության ամրապնդման համար։
Բացի դրանից, Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ կողմերը համաձայնել են ընդլայնել համագործակցությունը անվտանգության ոլորտում։ Սա ներառում է փորձի և տեխնոլոգիաների փոխանակում, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացում։
Հանդիպման ընթացքում, ըստ Զելենսկիի, նաև քննարկվել է գազային ենթակառուցվածքների ստեղծման և գազային հանքավայրերի համատեղ զարգացման հնարավորությունը։



