չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Էրդողանն ու Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում քննարկել են տարածաշրջանը

Էրդողանն ու Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում քննարկել են տարածաշրջանը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Հաագայում ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ինչպես հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից, երկու երկրների ղեկավարները քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր:

Էրդողանը հայտարարել է, որ երկու երկրները մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում, հատկապես էներգետիկայի և ներդրումների ոլորտում: Նրա խոսքով՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը կհեշտացնի երկրների միջեւ առեւտրաշրջանառության 100 մլրդ դոլարի նպատակին հասնելը:

  • Կիսվել: