երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Էրդողանն իր թվիթերյան էջում հրապարակել է Թուրքիային ցավակցական ուղերձ երկրների, այդ թվում՝ նաև ՀՀ-ի դրոշը

Էրդողանն իր թվիթերյան էջում հրապարակել է Թուրքիային ցավակցական ուղերձ երկրների, այդ թվում՝ նաև ՀՀ-ի դրոշը

Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ ցավակցություն հայտնած երկրներին։

«Թուրք ժողովրդի անունից ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այն բոլոր բարեկամ պետություններին ու նրանց ժողովուրդներին, որոնք կիսել են նրանք Բարթընում մեր ապրած ցավը՝ իրենց ցավակցություններով և շուտափույթ ապաքինման ուղերձներով»,-իր թվիթերյան էջում գրել է Էրդողանն ու հրապարակել ցավակցական ուղերձ հղած երկրների, այդ թվում՝ Հայաստանի դրոշը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել էր Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուին Բարտինում ածխահանքի պայթյունի դեպքի առթիվ։ Չավուշօղլուն պատասխանել է Արարատ Միրզոյանի գրառմանը:

  • Կիսվել: