երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Էրդողանին վիրավորելու համար թուրք ընդդիմադիր գործիչը կարող է բանտարկվել

Էրդողանին վիրավորելու համար թուրք ընդդիմադիր գործիչը կարող է բանտարկվել

Թուրք ընդդիմադիր գործչի դեմ քրեական գործ է հարուցվել՝ 2019թ․ սոցցանցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոնտաժված լուսանկարաները հրապարակելու համար։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

2019թ․ Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) Բոլուի շրջանում ավագանու անդամ  ընտրված Ռեսմիյե Քահրումանը մեղադրվում է Էրդողանի վիրավորելու մեջ։

Նշվում է, որ չնայած ընդդիմադիր գործիչը բացասական արձագանքների պատճառով իր էջից հեռացրել էր լուսանկարները, այնուամենայնիվ, նրա դեմ դատական հայց է ներկայացվել։

Բոլուի հանրապետական դախազությունը Քահրումանի դեմ «նախագահին վիրավորելու» հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցել։ Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը։ Նրան սպառնում է 3 ամսից 2 տարի ազատազրկում։

  • Կիսվել: