երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Էրդողանի բռնություն պարունակող հռետորաբանությունը անընդունելի է. Ֆրանսիայի արտգործնախարար

Էրդողանի բռնություն պարունակող հռետորաբանությունը անընդունելի է. Ֆրանսիայի արտգործնախարար

Անկարա-Փարիզ առճակատումը շարունակվում է: Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «բռնություն» ու «ատելության խոսք»  պարունակող հայտարարություններն անընդունելի են՝ փոխանցում է Al Arabiya-ն:

«Այժմ Թուրքիայի նախագահը հնչեցնում է բռնություններ և նույնիսկ ատելության խոսք պարունակող հայտարարություններ, որոնք անընդունելի են»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ֆրանսիան ցանկանում է, որ Եվրամիությունն առավել կոշտ պատասխան տա Թուրքիային, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառում Թուրքիայի նախագահի սադրանքներին:

  • Կիսվել: