երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Էրդողանի աշխատակազմը հերքել է հայ զինծառայողների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու մասին տեղեկությունը

Էրդողանի աշխատակազմը հերքել է հայ զինծառայողների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու մասին տեղեկությունը

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է որոշ ԶԼՄ-ներում տարածվող այն տեղեկությունները, թե իբր Թուրքիայի նախագահը որոշում է կայացրել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին։

«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված այն պնդումները, թե իբր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է որոշում՝ Հայաստանի տարածքում զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև թոշակառուներին և հատուկ խնամքի կարիք ունեցող ընտանիքներին ներառող՝ հայաստանյան հասարակության խոցելի շերտերին 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, լիովին անհիմն են։

Կարևոր է, որ հասարակությունը չվստահի մեր երկրի և թուրք-ադրբեջանական հարաբերությունների դեմ ուղղված ապատեղեկատվությանը և առաջնորդվի բացառապես պաշտոնական մարմինների կողմից արված հայտարարություններով»։

 

  • Կիսվել: