երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Էրդողանի՝ ԱՄՆ այցը ոչինչ չի տալու. Քըլըչդարօղլու

Էրդողանի՝ ԱՄՆ այցը ոչինչ չի տալու. Քըլըչդարօղլու

Նոյեմբերի 13-ին Էրդողանի՝ ԱՄՆ կատարելիք այցը ոչինչ չի տալու, ասել է Թուրքիայի քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, տեղեկացնում է ermenihaber-ը:

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հիշեցրել է Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական գործողսւթյունների առթիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Էրդողանին ուղղված նամակը, որտեղ ԱՄՆ նախագահը Թուրքիայի նախագահին ասել էր՝ «հիմար մի՛ եղիր»:

«Թեև նամակում չկա անձնավորվում, բայց ըստ էության նսեմացվում էր ողջ ազգը, և ոչ մեկը ձայն  չի հանել»,-ասել է Քըլըչդարօղլուն:

Նա նաև իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբեյալ՝ միաժամանակ նշելով, որ Թուրքիան «սեղանի թենիսի գնդակի» է նմանվել՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև:

 

  • Կիսվել: