շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Էրդողան. Թուրքիան ակնկալում է ԵՄ-ի հետ հարաբերություններ կառուցել հնարավոր անդամակցության հիման վրա

Էրդողան. Թուրքիան ակնկալում է ԵՄ-ի հետ հարաբերություններ կառուցել հնարավոր անդամակցության հիման վրա

Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի հետ առաջին հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մատնանշել է Անկարայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը՝ հանրապետության` համայնք հնարավոր մուտքի հիման վրա։

Այս մասին ասվում է երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
 
«Էրդողանը մատնանշել է Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների կառուցման անհրաժեշտությունը դրական օրակարգի շրջանակներում՝ հիմնված Թուրքիայի՝ համայնքին միանալու հեռանկարի վրա»,- ասվում է ուղերձում։
 
Էրդողանը նաեւ «վստահություն է հայտնել, որ ողջախոհությունն ու ռազմավարական տեսլականը կշարունակեն գերակայել Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերություններում»։ «Նախագահն ընդգծել է երկու երկրների ղեկավարների միջեւ սերտ համակարգման եւ կանոնավոր շփումների պահպանման արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: