Երբ Վաշինգտոնը չի կարողանում բանակցել, դիմում է պատժшմիջոցների, իսկ երբ այդ պատժшմիջոցները ձախողվում են, պարզապես մեծացնում է չափաբաժինը․ Բաղայի
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային մեղադրել է ԱՄՆ-ին պատժամիջոցներից «կախվածության» համար։
«ԱՄՆ ֆինանսների նախարարը պարծենում է, որ իրեն հաջողվել է «խեղդել» Իրանին տնտեսական պատժամիջոցներով։
Իր ցուցադրական պոռթկումներից զատ, այս հայտարարությունը հստակ ապացույց է Ամերիկայի մոլուցքային կախվածության պատժամիջոցներից։ Երբ Վաշինգտոնը չի կարողանում դիվանագիտություն իրականացնել, դիմում է պատժամիջոցների, իսկ երբ այդ պատժամիջոցները ձախողվում են, այն պարզապես մեծացնում է չափաբաժինը։
Սա այլևս «քաղաքականություն» չէ, այլ «սովորություն» և, ավելի վտանգավորը՝ կախվածություն, որը փոխարինել է մտածելու ունակությանը։
Իրանը տասնամյակներ շարունակ ցույց է տվել, որ իրեն չի կարելի խեղդել այս ծեծված կարգախոսներով։ Իրական ռիսկն այն է, որ ամերիկացի քաղաքական գործիչները, կառչելով այս վատ սովորությունից, ի վերջո կզրկեն իրենց՝ իրենց ստեղծած ճգնաժամից ավելի քիչ նվաստացուցիչ դուրս գալու վերջին հնարավորությունից»,-հայտարարել է նա։



