երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Էմմի» մրցանակաբաշխությունը հետաձգվել  է հունվարի 15՝ Հոլիվուդում գործադուլի պատճառով

«Էմմի» մրցանակաբաշխությունը հետաձգվել է հունվարի 15՝ Հոլիվուդում գործադուլի պատճառով

 «Էմմի» 75-րդ հեռուստատեսային մրցանակաբաշխությունը, որը պետք է կայանար սեպտեմբերի 18-ին, հետաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 15՝ Հոլիվուդում դերասանների և գրողների գործադուլի պատճառով։

Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Ըստ աղբյուրի՝ Fox հեռուստաալիքը արարողությունը կհեռարձակի խաղաղօվկիանոսյան ժամանակով ժամը 17:00-ից մինչև 20:00-ը (Երեւանի ժամանակով ժամը 06:00-ից մինչեւ 09:00-ն):

«Էմմի»  մրցանակաբաշխությունը հետաձգվում է առաջին անգամ 2001 թվականից ի վեր, երբ միջոցառումը հետաձգվեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների և հոկտեմբերի 7-ին Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողության մեկնարկի պատճառով:

  • Կիսվել: