շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եմենի հութիները ստանձնել են Ադենի ծոցում ամերիկյան նավթատարի վրա հարձակման պատասխանատվությունը

Եմենի հութիները ստանձնել են Ադենի ծոցում ամերիկյան նավթատարի վրա հարձակման պատասխանատվությունը

Եմենի հութիների խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարիան կիրակի հայտարարել է, որ հութիների ռազմածովային ուժերն Ադենի ծոցում մի քանի հականավային հրթիռներով հարվածել են  ամերիկյան նավթային TORM THOR նավին, հայտնում է Al Mayadeen-ը։

Հեռուստաուղերձում Սարիան նշել է, որ հութիները նաև մի քանի անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան մի քանի ռազմանավերի։

Նա հավելել է, որ այդ գործողություններն իրականացվում են ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի և ի պատասխան Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ագրեսիայի։

Սարիան հայտարարել է, որ հութիների ռազմական գործողությունները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ Գազայում պատերազմը չի ավարտվել և չի վերացվել Գազայի հատվածի շրջափակումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: