Եմենի հութիները հայտնել են Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայանը և ռազմական օբյեկտները հրթիռակոծելու մասին
Եմենի հութիները հայտարարել են, որ գրոհել են Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայանը, ինչպես նաեւ հարավային Իսրայելում գտնվող «կենսականորեն կարեւոր» ռազմական թիրախներ։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Al Masirah հեռուստաալիքի կայքում, որտեղ ասվում է, որ գրոհի ժամանակ օգտագործվել են կասետային հրթիռներ եւ բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր։
Իր հերթին Իսրայելի բանակը հայտարարել է, որ հայտնաբերել է Եմենից իր տարածք արձակված հրթիռ եւ ակտիվացրել է Իսրայելի պաշտպանական համակարգերը։
Ավելի ուշ իսրայելական Զ:Մ-ները հաղորդել են, որ հրթիռն ընկել է բաց տարածքում: Զոհեր չկան:


