ԵՄ-ը չի բացառում Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը
Եվրամիությունը նախնական հիմք է ստեղծում Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների լայնածավալ վերացման համար՝ ներառյալ տրանսպորտի, նավթի և գազի արտահանման, ֆինանսական ու բանկային ոլորտները: Այս մասին ասված է Euronews-ի տրամադրության տակ հայտնված ոչ պաշտոնական փաստաթղթում:
Ըստ ԶԼՄ-ների՝ ԵՄ ոչ պաշտոնական փաստաթուղթն անդամ երկրներն օգտագործում են դռնփակ բանակցություններում: Այդտեղ նաև ասվում է, որ ահաբեկչական խմբավորումների ցուցակից «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումներին, ինչպիսին, օրինակ, «Հայաթ Թահրիր աշ-Շամն» է, հնարավոր է հեռացնել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կայացրած որոշումից հետո:
«Խմբավորման ցանկացած հեռացում ցանկից պետք է երաշխավորված լինի, որ Սիրիան չի վերածվի ահաբեկչական խմբավորումների վայրի, որին կցանկանան միանալ օտարերկրյա զինյալները, կկանխվի ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը»,-ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ այն պատրաստել է ԵՄ Խորհուրդը բանակցությունների համար և հնարավոր է, որ համաձայնեցվի հունվարի 27-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ: